Միրալեմ Պյանիչը կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է արաբական «Ալ Շարժա» տեղափոխվելուն, գրում է RAC1-ը։

32-ամյա ֆուտբոլիստն այսօր կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ու անվճար կհեռանա ակումբից։ Պյանիչը նաև հրաժարվել է կատալոնական ակումբի գումարային փոխհատուցումից։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հավաստմամբ, կիսապաշտպանը առաջիկա ժամերին բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

2021/22 մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել էր թուրքական «Բեշիքթաշում»։