Վիկտոր Օսիմհենը պատրաստ է մասնակցել «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, հայտնում է Il Corriere dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողն ընդհանուր խմբին միացել է այսօր առավոտյան մարզման ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մկանային վնասվածքի պատճառով նիգերիացու մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ խաղին հարցականի տակ է։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լացիոյի» դեմ խաղում։

Այսօր «Նապոլին» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: