Հայտնի են Կարիմ Բենզեմայի վերականգնման ժամկետները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքը լուրջ չէ։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3:0) հարձակվողը փոխարինվել էր 30-րդ րոպեին։

Ինչպես հայտնում է As-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ծնկի բուրսիտ է ախտորոշվել և նա շարքից դուրս է մնացել 7-10 օրով:

Ամենայն հավանականությամբ, Բենզեման կվերականգնվի սեպտեմբերի 18-ին կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղին: