Պաշտոնական. Թոմաս Տուխելը հեռացվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հեռացվեց  Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Լոնդոնյան ակումբը նման հայտարարություն տարածել է իր պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Չելսին» 0-1 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»։

Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Ազնվականները» 6-րդ տեղում են։ Թիմը 6 տուրերից հետո 3 հաղթանակ է տարել, պարտվել 2 անգամ և 1 խաղ ավարտել ոչ-ոքի։