Լուկա Մոդրիչը գերազանցել է Ֆերենց Պուշկաշի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Սելթիկի» հետ խաղում։

Հանդիպումն անցկացվել է Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և ավարտվել 3։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Խորվաթը 36 տարեկան 362 օրականում դարձավ 1965 թվականից ի վեր Չեմպիոնների Լիգայում մադրիդյան ակումբի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը: