Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ջորդան Հենդերսոնը

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը մոտ 3 շաբաթ բաց կթողնի ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է The Athletic-ը:

Ֆուտբոլիստը խորացված հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է թեթև սալջարդ։

Այժմ 32-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները «Նապոլիի» և «Այաքսի» դեմ, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի խաղերը «Վուլվերհեմփթոնի» և «Չելսիի» դեմ: