Լեոնարդո Բոնուչչի. «Մբապպեն ամեն ինչ ունի՝ աշխարհում լավագույնը դառնալու համար»

«Յուվենտուսի» ավագ Լեոնարդո Բոնուչչին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի ՊՍԺ-ի հետ հանդիպումից առաջ կիսվել է մրցակցի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։

«Մբապպեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա ամեն ինչ ունի աշխարհում լավագույնը դառնալու համար։ Ապագան ու տարիքը նրա կողմն են։ Դատելով Կիլիանի մտածելակերպից ու ասածներից՝ նա առաջադիմելու մեծ ցանկություն ունի։

Դժվար կլինի խաղալ նրա դեմ, ինչպես և Մեսսսիի, Նեյմարի ու ամբողջ ՊՍԺ-ի: Նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ է թիմային աշխատանք»,- ասել է Բոնուչչին մամուլի ասուլիսի ժամանակ։