Կրոսը՝ ԱՊԼ-ի ֆինանսական գերակայության մասին. «Ֆուտբոլիստները միայն աշխատավարձին չեն նայում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է եվրոպական այլ առաջնությունների նկատմամբ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ֆինանսական գերազանցության մասին իր կարծիքով։

«Նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ակումբները ոչ մի եվրագավաթ չեն նվաճել: Անգլիայում հեռուստատեսային հեռարձակումները զգալիորեն ավելի շատ գումար են վաստակում, քան այլ երկրներում, սակայն դա չի հանգեցրել անգլիական գերիշխանությանը:

Փառք Աստծո, ֆուտբոլիստները նայում են ոչ միայն աշխատավարձերին, այլ նաև տիտղոսներ նվաճելու և հետագա աճի հնարավորությանը»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։