Հարձակվող Նոլիտոն պայմանագիր է կնքել «Իբիցայի» հետ, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը միացել է Սեգունդան ներկայացնող թիմին ազատ գործակալի կարգավիճակով:
Նոլիտոյի վերջին թիմը եղել է «Սելտան»: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։