VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Ուրարտուն» Մայրովիչի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ին

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/23 խաղարկության 6-րդ մրցափուլի շրջանակում «Ուրարտուն» Ավանի Ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին: Դմիտրի Գունկոյի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տարան, իսկ Մաքսիմ Մայրովիչը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

ԲԿՄԱ – «Ուրարտու» 1:4 (0:2)

0:1 Մաքսիմ Մայրովիչ (18)

0:2 Սերգեյ Մկրչտյան (26)

0:3 Մաքսիմ Մայրովիչ (46)

1:3 Միքայել Միրզոյան (49)

1:4 Մաքսիմ Մայրովիչ (81)

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և իր ակտիվում ունի 12 միավոր: ԲԿՄԱ-ն ունի ընդամենը 3 միավոր և 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: