«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1:3) Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում։
«Ես շատ հիասթափված եմ, որ մենք պարտվեցինք խաղում, հատկապես այն բանից, թե ինչպես այն անցավ: Մենք մի քանի հատվածներ ունեցանք, երբ տոտալ գերիշխում էինք և վերահսկում խաղը։ Մենք պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք գոլ խփել։
«Մանչեսթեր Յունայթեդը» երեք հիանալի հնարավորություն ուներ, և նրանք իրացրեցին դրանք, մենք շատ պահեր ունեինք, բայց գոլ չխփեցինք: Այժմ մենք պետք է վերադառնանք այստեղ և հաղթենք»,- ասել է Արտետան BBC-ին: