Թոփ-10. Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար վաստակած ակումբները

Ավարտված ամռանը տրանսֆերներից ստացած եկամուտներով ակումբների ցուցակը գլխավորում է «Այաքսը»:

Ինչպես հայտնում է Voetbal International-ը՝ հոլանդական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաստակել է 216,2 մլն եվրո:

«Այաքսի» մեծ վաճառքների թվում են Անտոնին և Լիսանդրո Մարտինեսը (երկուսն էլ տեղափոխվել են «Մանչեսթեր Յունայթեդ»), Սեբաստիան Ալլերը (Դորտմունդի «Բորուսիա») և Ռայան Գրավենբերխը («Բավարիա»):

Այս ամռանը ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքով ակումբների լավագույն տասնյակը հետևյալն է.

  1. «Այաքս»՝ 216,2 մլն եվրո
  2. «Մանչեսթեր Սիթի»՝ 159,9 մլն եվրո
  3. «Բենֆիկա»՝ 127,3 մլն եվրո
  4. «Սպորտինգ»՝ 119,8 մլն եվրո
  5. «Մոնակո»՝ 117 մլն եվրո
  6. «Բրայթոն»՝ 113,9 մլն եվրո
  7. «Լիդս»՝ 108,2 մլն եվրո
  8. «Բավարիա»՝ 104,4 մլն եվրո
  9. «Յուվենտուս»՝ 103,2 մլն եվրո
  10. «Լիլ»՝ 99 մլն եվրո