Պաշտոնական. Ալեքսանդր Կարապետյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկը» հայտարարել է, որ նոր համալրում ունի: Թիմին է միացել հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

34-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։