Հայտնի է Միշի Բատշուայիի նոր ակումբի անունը

«Ֆեներբախչեն» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Չելսիի» հետ հարձակվող Միշի Բատշուայիի տրանսֆերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը, 28-ամյա բելգիացին կմեկնի Ստամբուլ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Գործարքի պայմանները չեն բացահայտվել։

Անցած մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում», որտեղ 42 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը Բատշուայային գնահատել է 10 մլն եվրո: