Յոսիպ Իլիչիչը հեռացել է «Ատալանտայից»

Սլովենիայի հավաքականի հարձակվող Յոսիպ Իլիչիչը լքել է «Ատալանտան»։

Իտալական ակումբը հայտարարել է 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։

Իլիչիչն «Ատալանտայում» հանդես էր գալիս 2017 թվականից և Ա Սերիայի 173 խաղում դարձել է 60 գոլի հեղինակ։