Պաշտոնական. Ռոբերտ Գեգեդոշը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

ՀՊԼ չեմպիոն «Փյունիկը» նոր տրանսֆեր է իրականացրել: Երևանյան ակումբին է միացել ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը ավելի վաղ հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։