Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին խոսել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
«Անձամբ ես ժամանակ չունեմ դա անելու, թող ակումբը վարի տրանսֆերային բանակցությունները։ 100 միլիոն Օսիմհենի՞ համար։ Եթե նման գումար առաջարկվի, ապա շատ դժվար կլինի մերժել առաջարկը»,- իտալացի մարզչի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրոյով ձեռք կբերի 23-ամյա ռմբարկուի տրանսֆերը,իսկ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմիանա իտալական ակումբին:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը մասնակցել է 3 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: