Ալֆրեդ Շրոյդեր. «Սա միանշանակ տխրեցնող փաստ է, բայց այդպիսին է մեր աշխարհը»

Ամստերդանի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը խոսել է բրազիլացի հարձակվող Անտոնիի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:

«Ամբողջ խնդիրը գումարն է… Սա միանշանակ տխրեցնող փաստ է: Բայց այդպիսին է մեր աշխարհը: Այս հանգամանքը ինձ դուր չի գալիս»,- Շրոյդերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կվճարի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անտոնին հոլանդական ակումբի կազմում մասնակցել է 3 խաղի, խփել 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում: