ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնել է, թե որ ակումբում է ցանկանում խաղալ:
«Ես կցանկանայի հանդես գալ Մադրիդի «Ռեալում»: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ երազում են կրել այդ ակումբի մարզաշապիկը։
Այն մեծ ակումբ է, բայց ես հարգում եմ ՊՍԺ-ին և շատ երջանիկ եմ Փարիզում»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
27-ամյա կիսապաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից, որի կազմում անցկացրել է 113 հանդիպում։
Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով վերջերս լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը» և նա համաձայն է փոխել ակումբային գրանցումը: