Կևին Տրապը կարող է տեղափոխվել մանչեսթերյան գրանդ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանկունիացիները գերմանացուն առաջարկել են պայմանագիր կնքել 4 տարով։ հայտնում է Bild-ը։

Ըստ գերմանական մամուլի՝ Տրապը պատրաստ է ընդունել առաջարկը, սակայն վերջնական պատասխան դեռ չի տվել։

Գերմանիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն այժմյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

«Այնտրախտը» չի ցանկանում բաց թողնել դարպասապահին.

Այս մրցաշրջանում 32-ամյա Կևին Տրապը մասնակցել է 5 հանդիպման և բաց թողել 10 գնդակ։