Էդուարդ Սպերցյանը հայտնվել է ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում

WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Հավաքականում տեղ է գտել, նաև հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը:

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

ՌՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Դարպասապահ՝ Բաբուրին («Տորպեդո»)։

Պաշտպաններ՝ Ռամիրես («Կրասնոդար»), Մագկեև («Լոկոմոտիվ»), Օսիպենկո («Ռոստով»), Սանտոս («Զենիթ»)։

Կիսապաշտպաններ՝ Մեդինա (ԲԿՄԱ), Սպերցյան («Կրասնոդար»), Նոբոա («Սոչի»), Կարասկալ (ԲԿՄԱ)։

Հարձակվողներ՝ Գլուշենկով («Կռիլյա Սովետով»), Կորդոբա («Կրասնոդար»)։