WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Հավաքականում տեղ է գտել, նաև հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը:
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
ՌՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի
Դարպասապահ՝ Բաբուրին («Տորպեդո»)։
Պաշտպաններ՝ Ռամիրես («Կրասնոդար»), Մագկեև («Լոկոմոտիվ»), Օսիպենկո («Ռոստով»), Սանտոս («Զենիթ»)։
Կիսապաշտպաններ՝ Մեդինա (ԲԿՄԱ), Սպերցյան («Կրասնոդար»), Նոբոա («Սոչի»), Կարասկալ (ԲԿՄԱ)։
Հարձակվողներ՝ Գլուշենկով («Կռիլյա Սովետով»), Կորդոբա («Կրասնոդար»)։