Իսպանական գրանդը հետաքրքրված է Ջուդ Բելինգհեմի տրանսֆերով

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է As-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացու հետ հավակնում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստին դարձրել է իր գլխավոր տրանսֆերային նպատակը։ 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:

Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 44 խաղի՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 80 միլիոն եվրո: