Մեմֆիս Դեպայը կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Հարձակվող Մեմֆիս Դեպայը պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը խզելու շուրջ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ 28-ամյա հոլանդացին կտեղափոխվի «Յուվենտուս»:

Միաժամանակ թուրինյան ակումբի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները հոլանդացու հետ՝ կապված նրա աշխատավարձի և պայմաագրային այլ պայմանների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» համաձայնեցրել է «Բարսայի» հարձակվողի հետ անձնական պայմանագրի պայմանները։ Դեպայի աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: