Լոնդոնի «Չելսին» նոր տրանսֆեր է պատրաստում

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «էվերթոնի» անգլիացի ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնի ծառայություններով, հավաստում է The Times-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստվում է 60 միլիոն եվրո ծախսել այդ տրանսֆերի վրա:  Ավելի վաղ մերսիսայդցիները հրաժարվել են 50 միլիոնով վաճառել Էնթոնիի տրանսֆերային իրավունքը:

Գորդոնի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: