Էրիկ տեն Հեգը ցանկանում է թիմ հրավիրել անգլիացի դարպասապահի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» դարպասապահ Ալեքս Մաքքարթիով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Իսպանացի Դավիդ դե Խեան 2022/23 մրցաշրջանում կմնա մանկունիանցիների հիմնական դարպասապահը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը ցանկանում է փորձառու և հուսալի պահեստային դարպասապահ ունենալ թիմում:

Անցած մրցաշրջանում Մակքարթին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ բաց թողնելով 27 գոլ։

Նրա պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։