Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» վերջին թիմը կլինի իր մարզչական կարիերայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ մադրիդյան ակումբը վերջինը կլինի իր մարզչական կարիերայում։

«Ռեալում» կարիերայի այս փուլը վերջինը կլինի՝ հետո կավարտեմ կարիերաս. Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի գագաթնակետն է.

Այստեղ աշխատելուց հետո արժե ավարտել կարիերան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Il Messagero-ն: