Բերնարդու Սիլվայի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա պորտուգալացին պատրաստ է տրանսֆերի, սակայն ակումբները դեռ չեն կարողանում պայմանավորվել գործարքի պայմանների շուրջ։

Նշվում է, որ «քաղաքաբնակները» կհամաձայնեն վաճառել կիսապաշտպանին մոտ 65 մլն ֆունտով։

Միաժամանակ, անձամբ Բերնարդուն, չի պարտադրի տրանսֆերը՝ չնայած կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկությանը։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։