ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի եզրափակիչի երեք մասնակիցներին։
Նրանք են՝ Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ), Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ, Բելգիա), Կևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի, Բելգիա)։
Հանդիսավոր արարողությունը, որով կհայտարարվի լավագույնը, տեղի կունենա օգոստոսի 25-ին։
