Պաշտոնական. Անդրեա Պետանյան տեղափոխվեց «Մոնցա»

Իտալական «Նապոլիի» հարձակվող Անդրեա Պետանյան վարձավճարով միացել է Ա Սերիայի նորեկ «Մոնցային», հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը ստորագրել են 1 տարվա վարձակալության պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ֆուտբոլիստը «Մոնցայում» կխաղա «37» համարի մարզաշապիկով:

Նախորդ մրցաշրջանում Պետանյան «Նապոլիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10,8 միլիոն եվրո: