«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
Ինչպես տեղեկացնում է TYC Sports-ը, 29-ամյա արգենտինացու գործակալն ու կինը՝ Վանդա Նառան, նախնական բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Գալասարայի» հետ։ «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում հույսը չի դնում Իկարդիի վրա։
Հիշեցնենք, որ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնցան»։
Մաուրոյի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։