Հեղինակավոր France Football ամսագիրը, որը հանձնում է ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, ներկայացրել է 2022 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (Մ21) կոչման՝ Ռայմոն Կոպայի անվան մրցանակի հաղթողի հավակնորդների անվանացուցակը:
- Կարիմ Ադեյեմի (Գերմանիա, «Զալցբուրգ» / «Բորուսիա Դորտմունդ»)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»)
- Էդուարդո Կամավինգա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
- Գավի (Իսպանիա, «Բարսելոնա»)
- Ռայան Գրավենբերխ (Նիդեռլանդներ, «Այաքս» / «Բավարիա»)
- Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»)
- Նունու Մենդեշ (Պորտուգալիա, «Սպորտինգ» / ՊՍԺ)
- Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա»)
- Բուկայո Սակա (Անգլիա, «Արսենալ»)
- Ֆլորիան Վիրց (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»)
Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Փարիզի Շատլե թատրոնում: