Դանիացի կիսապաշտպան Դանիել Վասը, Մադրիդի «Ատլետիկոյից» կտեղափոխվի «Բրյոնդբի»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերը, իսկ անձամբ ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն այն ակումբի հետ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
33-ամյա Վասը 2022 թվականի հունվարին միացավ Մադրիդի «Ատլետիկոյին» 2,7 միլիոն եվրոյի դիմաց և միայն մեկ հանդիպում է անցկացրել թիմի կազմում: