Մունդիալի մեկնարկը կարող է հետաձգվել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է հետաձգել այս տարի Կատարում կայանալիք Աշխարհի Առաջնության մեկնարկը:

Marca-ն տեղեկացնում է, որ Մուդիալը կսկսվի ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ 20-ին:

Նման որոշում պետք է կայացվի բացառապես քվեարկությամբ։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել էր, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 21-ին նախատեսված Սենեգալ – Նիդեռլանդներ խաղով (14:00) :

Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 18-ին: