Ջովանի Սիմեոնեն կտեղափոխվի իտալական թոփ ակումբ

Իտալական «Նապոլին» 1 տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Վերոնայի»  հարձակվող Ջովանի Սիմեոնեի հետ, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Վարձակալության ժամկետի ավարտից հետո կողմերը 4 տարվա համաձայնագիր կկնքեն: Ըստ պայմանագրի ֆուտբոլիստը տարեկան 1,7 միլիոն եվրո կվաստակի:

Ջովանի Սիմեոնեն նախորդ մրցաշրջանում «Վերոնայի» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։