Լոնդոնի «Չելսին» նոր առաջարկ է պատրաստում «Լեսթերի» ֆուտբոլիստի համար

Լոնդոնի «Չելսին» ու «Լեսթերը» բանակցում են ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերի շուրջ, հավաստում է CBS Sports Golazo-ն:

Լոնդոնցիները պատրաստվում են նոր՝ 85 միլիոնանոց առաջարկ կատարել թիմին: Վերջերս «Լեսթերը» հրաժարվել էր վաճառել Ֆոֆանայի տրանսֆերը 80 միլիոն եվրոյի դիմաց:

Պաշտպանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: