«Լեսթերը» մերժել է «Նյուքասլի» երկրորդ առաջարկը կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի համար:
«Կաչաղակները» պատրաստ էին վճարել մոտ 50 միլիոն եվրո 25-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Լեսթերը» ցանկանում է նվազագույնը 70 միլիոն եվրո ստանալ իր թիմի առաջատարի վաճառքից։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: