«Չելսիի» վինգեր Կալում Հադսոն-Օդոյին ցանկանում է հեռանալ թիմից։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 21-ամյա ֆուտբոլիստը «թոշակառուների» ղեկավարությանը տեղյակ է պահել հեռանալու իր ցանկության մասին:
Հադսոն-Օդոիի ընտրությունը թելադրված է ավելի հաճախ խաղալու նրա ցանկությամբ։
«Յուվենտուսը» և Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ հետաքրքրված են Կալումի հետ համագործակցության հնարավորությամբ: