ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ըստ Le Parisien-ի՝ նա համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 20 մլն եվրոյով։
Արգենտինացու և փարիզեցիների միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։
Անցած մրցաշրջանում Պարեդեսը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։