«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է ձախ պաշտպանի դիրքի ամրապնդմամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Կատալոնացիների համար առաջնայինը «Վալենսիայի» ֆուտբոլիստ Խոսե Գայայի տրանսֆերն է։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Գայան կարող է համալրել «Կատալոնացիների» շարքերը, եթե վերջնականապես ձախողվի Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերը:
Գայան պատրաստ է լսել կատալոնացիների առաջարկը, նրա պայմանագիրն վալենսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։