Դանի Ալվես. «Ես միևնույնն է շնորհակալ եմ Չավիին և Լապորտային»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ով վերջերս է տեղափոխվել մեքսիկական «Պումաս», խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին։

39-ամյա պաշտպանը հույս ուներ երկարաձգել իր ավարտվող պայմանագիրը  «Բարսելոնայի» հետ, սակայն մերժում է ստացել ակումբի կողմից։ Հուլիսին բրազիլացի վետերանն ​​ազատ գործակալի կարգավիճակով մեկնել է Մեքսիկա։

«Ես «Բարսելոնայի» նկատմամբ ոխ չեմ պահում. Այո, ես կնախընտրեի, որ ակումբն ինձ ավելի շուտ տեղեկացներ պայմանագիրը չերկարաձգելու ցանկության մասին, բայց ես միևնույնն է շնորհակալ եմ Չավիին և Լապորտային»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում 16 հանդիպում է անցկացրել կատալոնացիների կազմում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: