«Բարսելոնան» հսկայական գումար է պարտք Ժերար Պիկեին

«Բարսելոնան» դեռևս չի կարողանում գրանցել թիմի նորեկներին՝ մասնավորապես Ռոբերտ Լևանդովսկուն, Ռաֆինյային և Ժյուլ Կունդեին Լա Լիգայի նոր մրցաշրջանի հայտացուցակում՝ ուռճացված աշխատավարձերի պատճառով։

Այս իրավիճակի պատճառներից մեկը ակումբի հսկայական պարտքն է պաշտպան Ժերար Պիկեին:

«Բարսելոնան» այս մրցաշրջանում Պիկեին պետք է վճարի 52 միլիոն եվրո, հայտնում է ARA-ի կատալոնական տարբերակը: Նման մեծ պարտքի առաջացումը պայմանավորված է նրանով, որ Covid-19 համաճարակի ժամանակ իսպանացի ֆուտբոլիստը համաձայնվել է հետաձգել աշխատավարձի ստացումը, ինչը թույլ է տվել «Բարսային» գրանցել Մեմֆիս Դեպային և Էրիկ Գարսիային: