«Ուդինեզեի» պաշտպան Նահուել Մոլինան պաշտոնապես համալրել է Մադրիդի «Ատլետիկոյի» շարքերը:
Արգենտինացին բուժզննում է անցել նոր ակումբում և քառամյա պայմանագիր կնքել թիմի հետ:
Մոլինան անցյալ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
