Ռոբերտ Լևանդովսկի. ««Ռեալին» հաղթելու համար ենք այստեղ»

Այսօր կայացավ, կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսը: Նա «Բարսելոնայի» կազմում կխաղա «9» համարի մարզաշապիկով:Այս խաղահամարով նախկինում խաղում էր հարձակվող Մեմֆիս Դեպայը, ով կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

Ռոբերտը շնորհանդեսի ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող պայքարի մասին:

«Իհարկե, ես ցանկանում եմ «Էլ-Կլասիկոյում» խաղալ «Ռեալի» դեմ։ Ես գիտեմ, թե ինչպես անել դա: «Ռեալը» լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մենք  նրանց հաղթելու համար ենք այստեղ»,- լեհ ռմբարկուի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը: