Մարկոս Ալոնսոն կտեղափոխվի իսպանական գրանդ ակումբ

«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կատալոնական գրանդը պատրաստվում մոտ օրերս պայմանագիր ստորագրել Ալոնսոյի հետ: Անգլիական ակումբը Ալոնսոյի դիրքում շուտով նորեկ կունենա թիմի կազմը կհամալրի Մարկ Կուկուրելլան ինչը ավելի է մեծացնում Ալոնսոյի հեռանալու հավանականությունը:

Մարկոս Ալոնսոն Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ: