Լուիս Կամպուշը նոր կանոն է սահմանել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի ղեկավարությունը արգելափակել է ֆուտբոլիստների այցելությունները գիշերային ակումբներ.

Ըստ L’Equipe-ի, Փարիզի Սեն Ժերմենի սպորտային խորհրդատու Լուիս Կամպուշը վերջին շաբաթներին այցելել է Փարիզի մի քանի գիշերային ակումբներ՝ պատկերացում կազմելու համար, թե թիմն ինչ վայրեր է այցելում ազատ ժամանակ:

Արդյունքում Կամպուշը մի շարք խիստ կանոններ է սահմանել ակումբում, որոնցից մեկն արգելում է ֆուտբոլիստներին այցելել գիշերային ակումբներ։ Կանոնը խախտող ֆուտբոլիստները կորակազրկվեն: