«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տիտղոսային հովանավոր կունենա

«Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի նոր տիտղոսային հովանավոր փնտրել. Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ ներկայիս հովանավոր TeamViewer-ը որոշել է չերկարաձգել գործող պայմանագիրը, որը կնքվել է 2021 թվականի մարտին՝ հինգ տարի ժամկետով։ Այսպիսով, 2026 թվականին համագործակցությունը կդադարեցվի։

Նշվում է, որ պայմանագրի գործողության ընթացքում TeamViewer-ի բաժնետոմսերի արժեքը ընկել է 80%-ով, և այս գործարքը դրա պատճառներից մեկն է։