Սեզար Ասպիլիկուետան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի միանա «Բարսելոնային»:

Ասպիլիկուետան, ում պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում էր 2023 թվականի հունիսին, երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2024 թվականի ամառը, հայտնում է The Athletic-ը։ Մոտ ժամանակներս «Չելսին» պաշտոնապես կհայտարարի իսպանացու հետ համագործակցությունը երկարաձգելու մասին։

2021/22 մրցաշրջանում Ասպիլիկուետան Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։