Սկանդալային. Ռայան Գիգզը կալանավորվել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը խնդիրներ ունի իրավապահների հետ, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։

48-ամյա Ռայան Գիգզը մեղադրվում է իր նախկին կնոջը՝ Քեյթ Գրևիլին ու նրա քրոջը Էմմա Գրևիլին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին։ Գիգզն այս պահին պայմանականորեն ազատազրկվել է։

Ռայանի գործով դատավարությունը կկայանա երկուշաբթի առավոտյան: