«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Շտուտգարտի» պաշտպան Բորնա Սոսայի ծառայություններով, հայտնում է Bild-ը:
Քանի որ «Բրայթոնի» ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելլան մոտ է «Չելսիին» միանալուն, Պեպ Գվարդիոլան դիտարկում է 24-ամյա ֆուտբոլիստին որպես այլընտրանք:
Անցած մրցաշրջանում խորվաթ պաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Սոսայի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։